Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հում նավթի գինը դարձել է մեկ բարելի դիմաց 77,13 դոլար

Հում նավթի գինը դարձել է մեկ բարելի դիմաց 77,13 դոլար
05.11.2014 | 13:09

Ամերիկյան WTI (West Texas Intermediate) ընկերության հում նավթի օրական գինը մեկ շաբաթում նվազել է 2,01 տոկոսով` հասնելով 2011-ից ի վեր ամենացածր ցուցանիշին: Հում նավթի բազային գինը մեկ քառորդով նվազել է հուլիսից ի վեր:
Ինչպես հայտնում է Business Insider-ը` Reuters-ին հղումով, Սաուդյան Արաբիայի գործողություններն են դարձել նավթի գնի անկման պատճառ: Saudi Aramco պետական նավթային ընկերությունն ինջեցրել է գները ամերիկյան գնորդների համար` բարձրացնելով ասիացի և եվրոպացի սպառողների համար:
Հում նավթի գներն իջել են մեկ բարելի դիմաց 80 դոլարի շեմից` դառնալով 77,13 դոլար մեկ բարելի դիմաց: Արաբական ընկերությունը չի բացատրել գնային քաղաքականության փոփոխությունները` նշելով միայն, որ փորձում են անձեռնմխելի պահել շուկայի իրենց հատվածը: Այս գնային անկումը կարող է լրջորեն ազդել նավթ արդյունահանող այլ երկրների վրա: Ռուբլու գինը կարող է շատ նվազել, և Վենեսուելան, Ռուսաստանն ու Իրանը ամենից շատ կտուժեն գնանկումից:

Դիտվել է՝ 2820

Մեկնաբանություններ